Մի գրեք՝ «ուրեմն նիկոլի վերջը մոտ է»
Քաղաքական
09:22 27/03/2025

Մի գրեք՝ «ուրեմն նիկոլի վերջը մոտ է»

Երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը թուք, մուր ու փրփուր էր թափում բերանից, իսկ սոցիալական ցանցերում որոշ արխայիններ ձեռքերը այդ փրփուրին են գցում, թե՝ եթե այդպես կատաղել է, ուրեմն իր վերջը մոտ է։



Իյա, իրո՞ք։


Յոթ տարի է դրա՞ն եք սպասում, թե երբ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն իրեն այնպես կպահի, որ «ուրեմն վե՞րջ»։


Այդ ընթացում Նիկոլ Փաշինյանն իրեն հատուկ հաջողությամբ սպանեց ու հաշմանդամ դարձրեց մի ամբողջ ոսկե սերունդ, հանձնեց Արցախի Հանրապետությունը ադրբեջանին, Հայատանից տարածքներ նվիրեց, ու սա դեռ ձեր սպասած վերջը չէ։

 

Դեռ Հայաստանին բանակի՝ սահմաններից լիարժեք հեռացում է սպասվում, գուցե՝ ամբողջովին զինաթափում. «...մենք ասում ենք, որ ղարաբաղյան շարժումը, մենք մեր կողմից չենք շարունակում... գնում ենք ուրիշ ճանապարհով, և էս տրամաբանության մեջ, սա նշանակում է, որ սահմանային միջադեպերի հետ կապված էլ ընդհանուր վերաբերմունքը  և ընկալումը պիտի փոխվի և բանաձևը պիտի փոխվի... »։
 

Ինչպես Արցախի շուրջ բանակցությունները սկսեց իր ուզած ինչ-որ զրոյից, այնպես էլ հիմա Հայաստանի «համար» է բանաձև գրել։ Իր հնարած, ալիևի թելադրած «խաղաղության» բարաթի վրա։

 

«Էս տրամաբանության» մեջ ապրողին դեռ ուզում են ինչ-որ բան ապացուցել, հարցուպատասխան են անում ԱԺ-ում։
 

Չգիտեմ այս թատրոնի անունն ինչ է, բայց գիտեմ տնօրենն ով է՝ Նիկոլ Փաշինյանի անվան թատրոն։

Իր ու ալիևի աշխարհում ապրող նիկոլից բա՞ն եք դեռ սպասում։ Նա ասում է որևէ հրադադարի խախտում 2020 թվից այս կողմ չի եղել ու չկա. Որտեղ է նիկոլը ապրում, որ բան եք ուզում ցույց տալ սրան։ Հայկական բանակը հետ քաշելու, չկրակելու, իրենց ու սահմանը չպաշտպանելու հրաման տվողից ինչ սպասելիք ունեք, որ դրա բառերից էլ կառչում եք։

Բառե՞րն եք ուզում, խնդրեմ. «ուր էին (սահմանապահները), որ հովիվներն էին դիմավորում ադրբեջանցիներին. վախկոտ փախածներին, դասալիքներին ինչի չեք առաջարկում գնդակահարել»։

Էլի՞։

Նոյեմբերի 9-ի փաստաթղթից շատ, շատ, շատ ավելին տալու մեղադրանքին պատասխանում է. «20 թվականից հետո այդ մասերում հրադադարի մի խախտում չի եղել»։ «Այդ մասերը» ադրբեջանին տվածներն են։

«էն կետերը, որտեղ եղել է էսկալացիա, փաստաթղթերի տիրույթից դուրս են»։
Ամոթ է ասել, բայց անեկդոտ հիշեցի. Մեկը տնից դուրս է գալիս, մի ոտքին կոշիկ, մյուսին՝ սանդալ։ Հարցնում են՝ ինչու ես տարբեր հագել։ Ասում է՝ հաղորդեցին, որ տեղ-տեղ անձրև է լինելու։


Հիմա տեղ-տեղ «խաղաղություն» է, բայց լիակատար խաղաղությունը նիկոլի գլխի մեջ է։



Մի գրեք՝ վերջը մոտ է։ Նիկոլը ինքն իր հետ հաշտ ու խաղաղ է, «իր տրամաբանության» մեջ։



Անահիտ Ոսկանյան

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մի գրեք՝ «ուրեմն նիկոլի վերջը մոտ է»